Գիլֆորդ Դադլի
Գիլֆորդ Դադլի անգլ.՝ Guildford Dudley | |
---|---|
Ծնվել է | մոտ 1535 կամ 1536 |
Մահացել է | փետրվարի 12, 1554 |
Մահվան վայր | Թաուեր Հիլ, Լոնդոնի թաուեր, Լոնդոն, Անգլիայի թագավորություն |
Գերեզման | Church of St Peter ad Vincula, Tower Hamlets |
Քաղաքացիություն | Անգլիայի թագավորություն |
Մայրենի լեզու | անգլերեն |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Ամուսին | Լեդի Ջեյն Գրեյ[1] |
Ծնողներ | հայր՝ Ջոն Դադլի, Նորթամբերլանդի 1-ին դուքս[2][1], մայր՝ Ջեյն Դադլի, Նորթամբերլանդի դքսուհի[2][1] |
Lord Guildford Dudley Վիքիպահեստում |
Գիլֆորդ Դադլի (անգլ.՝ Guilford Dudley, մոտ 1535 կամ 1536 - փետրվարի 12, 1554, Թաուեր Հիլ, Լոնդոնի թաուեր, Լոնդոն, Անգլիայի թագավորություն), լեդի Ջեյն Գրեյի ամուսինը, որը հայտարարվել է Էդվարդ VI-ի ժառանգը և պաշտոնապես զբաղեցրել է անգլիական գահը 1553 թվականին հուլիսի 10-ից 19-ը։
Գիլֆորդը Նորթումբերլենդի դքսի՝ Ջոն Դադլիի և նրա կնոջ՝ Ջեյն Գիլֆորդի յոթերորդ որդին էր։ Տղայի հայրը գլխավորել է անգլիական կառավարությունը Էդվարդ VI-ի ժամանակ։ Հոր կողմից Գիլֆորդը պատկանել է Դադլիների ընտանիքին, որոնց տոհմը ծագել է Սաթոնի Ռոլանդի՝ Հարվիի որդու ազգից, որը որպես բրետոնական նվաճողների Ալեն Կարմրամազի սերունդ՝ Սաթոնում ժառանգել է ավատական կալվածքներ։ Հոր կողմից Գիլֆորդը պատկանում էր Դադլիների ընտանիքին, որի տոհմաբանությունը ծագում է Հարվիի որդու՝ Ռոլանդի և Սաթոնայի ընտանիքից, որոնք ժառանգել էին ավատական սեփականություն և հարկեր Սաթոնից։ Նորտումբերլենդի թագավորի՝ Էդվարդ VI-ի օգնությամբ Գիլֆորդը ամուսնացավ իր սիրելի կուզինի՝ Ջեյն Գրեյի հետ, ով շուտով հայտարարվեց գահաժառանգ թագավորի արյունակից քույրերի շրջանում։ Էդվարդ VI-ի մահից հետո՝ 1553 թվականի հուլիսի 6-ին, Գիլֆորդի կինը հռչակվեց թագուհի։
Երիտասարդ թագուհու Թաուերում անցկացրած կարճատև կառավարումը որոշ վեճերի պատճառ դարձավ Դադլիների ընտանիքում։ Հուլիսի 19-ին կաթոլիկ Մարիա I-ը հռչակվեց նոր թագուհի։ Գիլֆորդը կնոջ և մոր հետ մնաց Թաուերում, բայց արդեն որպես կալանավոր։ Ե՛վ Ջեյնը, և՛ նրա ամուսինը 1553 թվականի նոյեմբերին դատապարտվեցին մահվան՝ դավաճանության մեղադրանքով։ Թագուհի Մարիա I-ը հակված էր պահպանելու նրանց կյանքը, բայց Թոմաս Ուայեթի ապստամբությունը մահապատժի հանգեցրեց երիտասարդ զույգին։
Ծագում և վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիլֆորդ Դադլին ծնվել է մոտավորապես 1535 թվականին և եղել է Նորթունբերլենդի դքսի՝ Ջոն Դադլիի և նրա կնոջ՝ Ջեյն Գիլֆորդի տասներեք որդիներից յոթերորդը։ Ջոն Դադլիի և նրա կնոջ՝ Ջեյն Գիլֆորդի երեխաներից Գիլֆորդից հասուն տարիքին են հասել նաև երկու աղջիկները՝ Մերին և Քեթին, և 5 տղաները՝ Հենրին, Ջոնը, Ամբրոուզը, Հենրին և Ռոբերտը։ Հոր կողմից Գիլֆորդը պատկանել է Դադլիների ընտանիքին, որոնց տոհմը ծագել է Սաթոնի Ռոլանդի՝ Հարվիի որդու ազգից, որը որպես բրետոնական նվաճողների Ալեն Կարմրամազի սերունդ՝ Սաթոնում ժառանգել է ավատական կալվածքներ։ XIV դարի սկզբին Սաթոններից մեկը՝ Գիլֆորդի նախահայրը, ստացել է Դադլի բարոնական տիտղոսը։ Գիլֆորդի պապը՝ Էդմունդ Դադլին, Հենրիխ VII-ի ապագա խորհրդականը, դարձել է դուքս թագավորի մահից հետո։ Իր հայրական տատի՝ Լայլի բարոնուհի Եղիսաբեթ Գրեյի միջոցով Գիլֆորդը հարյուրամյա պատերազմի հերոսների՝ Ռիչարդ դը Բոանայի, Ուորիկ դքսի, Ջոն Տալբոտի և Շրուսբերի դքսի ժառանգն էր։
Նրա ծնվելու ժամանակ Գիլֆորդի հայրը եղել է ասպետ։ 1537 թվականին Ջոն Դադլին դարձել է փոխծովակալ, ավելի ուշ՝ լորդ ծովակալ[3], իսկ արդեն 1542 թվականին նա ստացել է Լայլի դերկոմսի տիտղոս[3], որը ժամանակին պատկանել է նրա մորը[4]։ Էդվարդ VI-ի կառավարման սկզբում Գիլֆորդի հայրը ստացել է Ուորիկի դքսի տիտղոս[5], 1550 թվականին նա գլխավորել է Գաղտնի խորհուրդը, իսկ մեկ տարի անց Ջոնն ստացել է Նորթումբերլենդի դքսի տիտղոսը։ Գիլֆորդի մայրը Աննա Բոլեյնի և Աննա Կլևացու կառավարման ժամանակ եղել է պալատական ազնվական օրիորդ։ Բոլեյնների արքունիքում նա հետաքրքրված էր ռեֆորմիստական կրոնով և 1530–ական թվականների կեսերին ընտանիքը հայտնվել է ավետարանչական շրջանակում[6][7][8][9][10]։ Դադլին իր երեխաներին դաստիարակել է վերածնության հումանիզմի ոգով[8][9][10][11]։ Ինչպես հաղորդում է պատմաբան Էլիսոն Ուեյրը, Գիլֆորդը եղել է մոր սիրելի երեխան[11]։
Դադլի Գիլֆորդի անձի մասին գրեթե ոչինչ հայտնի չէ, միակ բանը նրա նամակն է, որը պահպանվել է Ռիչարդ Գրաֆտոնի շարադրանքով։ Գրատֆոնը, որն անձամբ ճանաչում էր Գիլֆորդին[12], նրան նկարագրում էր արպես «սիրունատես, առաքինի և բարի տղամարդ»[13]։ Էլիզաբեթ Ուեյրը նկարագրել է Գիլֆորդին որպես բարձրահասակ, էլեգանտ և արիստոկրատ համակրելի երիտասարդ տղամարդ․ նա ուներ խարտյաշ մազեր, կիրթ ու սիրալիր պահվածք, բայց դրա հետ միասին նա դյուրագրգիռ էր և մռայլ։ Բացի դա, ինչպես բոլոր Դադլիները, նա բավականին ինքնասեր էր[11]։
Ամուսնություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1552 թվականին Գիլֆորդի հայրը փորձում էր նրան ամուսնացնել արքայի զարմուհու՝ Մարգարետ Քլիֆֆորդի հետ, որի հայրը դեմ էր այդ ամուսնությանը այն բանի համար, որ Գիլֆորդը դքսի կրտսեր տղան էր։ 1553 թվականի գարնանը տեղի է ունեցել Գիլֆորդի նշանադրությունը Էդվարդ VI-ի մյուս զարմուհու՝ տասնվեցամայ Ջեյն Գրեյի հետ, որն ավելի հավանական էր, որ կստանձներ անգլիական գահը, քան Մարգարետ Քլիֆֆորդը։ 1553 թվականի մայիսի 25-ին Դադլիի Լոնդոնի տանը տեղի ունեցավ 3 հարսանիք՝ Գիլֆորդը ամուսնացավ Ջեյն Գրեյի հետ, Գիլֆորդի փոքր քրոջը՝ Քեթրինին կնության առավ Հենրի Հասթինգսը՝ Հանտիգտոն դքսի ժառանգը և Ջեյնի քույրը՝ նույնպես Քեթրին, ամուսնացավ Հենրի Հերբերտի հետ՝ Պեմբրուքի դքսի ժառանգի հետ։
Դադլիի անկումից հետո այդ ամուսնությունները սկսեցին ավանդաբար դիտարկվել որպես Նորթումբերլենդի դքսի՝ իր ընտանիքին գահին հասցնելու նպատակի մաս, որոշ պատմաբաններ դա մեկնաբանում են որպես «դինաստիական ամուսնությունների սովորական քաղաքականության» մաս[14][15][16]։ Ամուսնական տոնակատարությունները ուղեկցվել են հոյակապ փառատոններով, մրցաշարերով, խաղերով և դիմակահանդեսներով։ Տոնակատարությունների հյուրերն էին Վենետիկի և Ֆրանսիայի դեսպանները, ինչպես նաև «մեծ թվով շարքային մարդիկ… և նույնիսկ ազնվականության ներկայացուցիչներ»[13]։ Գիլֆորդը և մի շարք այլ հյուրեր «տերևները շփոթած խոհարարի պատճառով» ստացել են սննդային թունավորումներ[17]։
Նորապսակների՝ իրար հետ անցկացրած կարճատև կյանքը աղբյուրների կողմից նկարագրվում է հակասական։ Ըստ կայսերական դեսպանի՝ հունիսին զույգը ապրել է առանձին, իբր թե ամուսնու «ոչ հասուն տարիքի» պատճառով։ Ինչպես նշում է Էլիսոն Ուեյրը, Գիլֆորդի հայրը, իմանալով թագավորի հիվանդության մասին, հույս է ունեցել, որ Սաֆոլկի դքսուհին կհրաժարվի գահից դստեր օգտին, և հետևաբար պնդել է շուտ չեղարկել ամուսնությունը, չնայած այն բանին, որ Ջեյնը դժգոհում էր տկարությունից[18]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Kindred Britain
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Lundy D. R. The Peerage
- ↑ 3,0 3,1 Loades, 1996, էջեր 23, 34, 55
- ↑ Adams, 2002, էջ 316
- ↑ Loades, 1996, էջ 90
- ↑ Loades, 1996, էջ 41
- ↑ Adams, 2004
- ↑ 8,0 8,1 Wilson, 1981, էջեր 11, 15—16
- ↑ 9,0 9,1 French, 1987, էջ 33
- ↑ 10,0 10,1 Chapman, 1962, էջ 65
- ↑ 11,0 11,1 11,2 Weir, 2011, էջ 143
- ↑ Ives, 2009, էջ 275
- ↑ 13,0 13,1 Ives, 2009, էջ 185
- ↑ Ives, 2009, էջ 153
- ↑ Jordan, Gleason, 1975, էջեր 10—11
- ↑ Loades, 1996, էջ 239
- ↑ Chapman, 1962, էջ 82
- ↑ Weir, 2011, էջ 145
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Adams, Simon Leicester and the Court: Essays on Elizabethan Politics. — Manchester University Press, 2002. — 420 p. — ISBN 0719053250, 9780719053252
- Adams, Simon Robert Dudley // Oxford Dictionary of National Biography. — Oxford University Press, 2004.
- Alford, Stephen Kingship and Politics in the Reign of Edward VI. — Cambridge University Press, 2002. — ISBN 1139431560, 9781139431569
- Beer, Barrett L. Northumberland: The Political Career of John Dudley, Earl of Warwick and Duke of Northumberland. — Kent State University Press, 1974. — 235 p. — ISBN 0873381408, 9780873381406
- Bellamy, John G. The Tudor Law of Treason: An Introduction. — Routledge & K. Paul, 1979. — 305 p. — ISBN 0802022669, 9780802022660 Online
- Chapman, Hester Lady Jane Grey. — London: Jonathan Cape, 1962.
- French, Peter J. John Dee: The World of an Elizabethan Magus. — Psychology Press, 1987. — 243 p. — ISBN 074480079X, 9780744800791
- Ives, Eric Lady Jane Grey: A Tudor Mystery. — Wiley, 2009. — 392 p. — ISBN 1405194138, 9781405194136
- Jordan, Wilbur Kitchener; Gleason, M.R. The saying of John, late Duke of Northumberland upon the scaffold, 1553. — Harvard Library, 1975.
- Lisle, Leanda de The Sisters Who Would Be Queen: Mary, Katherine, and Lady Jane Grey: A Tudor Tragedy. — Random House Publishing Group, 2009. — 384 p. — ISBN 0345516680, 9780345516688
- Loades, David John Dudley, Duke of Northumberland, 1504-1553. — Clarendon Press, 1996. — 333 p. — ISBN 0198201931, 9780198201939
- MacCulloch, Diarmaid The Boy King: Edward VI and the Protestant Reformation. — St. Martin's Press, 1999. — 283 p. — ISBN 0312238304, 9780312238308
- Mitchell, R. Clio's Daughters: British Women Making History, 1790—1899. — Associated University Presse, 2007. — 310 p. — ISBN 9780874139815
- Nichols, John The Chronicle of Queen Jane and of Two Years of Queen Mary and Especially of the Rebellion of Sir Thomas Wyat. — J. B. Nichols and son, 1850. — 196 p.
- Parrill, S.; Robison, W. The Tudors on Film and Television. — McFarland, 2013. — 353 p. — ISBN 9781476600314
- Plowden, Alison Lady Jane Grey Classic Histories Series. — The History Press, 2011. — 208 p. — ISBN 0752467123, 9780752467122
- Porter, Linda The First Queen of England: The Myth of "Bloody Mary". — St. Martin's Press, 2007. — 452 p. — ISBN 0312368372, 9780312368371 Online
- Richardson, G. J. Guildford Dudley // Oxford Dictionary of National Biography. — Oxford University Press, 2004.
- Richards, J. The Unknown 1930s: An Alternative History of the British Cinema, 1929—1939. — I.B.Tauris, 2001. — 355 p. — ISBN 9781860646287
- Tytler, Patrick Fraser England Under the Reigns of Edward VI. and Mary. — R. Bentley, 1839. — Т. 2.
- Weir, Alison Children Of England: The Heirs of King Henry VIII 1547-1558. — Random House, 2011. — 400 p. — ISBN 1446449130, 9781446449134
- Wilson, Derek A. Sweet Robin: A Biography of Robert Dudley, Earl of Leicester, 1533-1588. — H. Hamilton, 1981. — 355 p. — ISBN 0241101492, 9780241101490
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Guilford Dudley: ThePeerage.com» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 28-ին.
- «Guilford Dudley: TudorPlace.com» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 28-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գիլֆորդ Դադլի» հոդվածին։ |
|